30.07.2020 12:42

Բելառուսում ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիներ

Բելառուսում ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիներ

Չորեքշաբթի գիշերը Մինսկի մերձակայքում բելառուսական հատուկ ծառայությունները ձերբակալել են ՌԴ 32 քաղաքացիների։

Հանրապետության ԿԳԲ-ի պնդմամբ՝ դրանք «Վագների մասնավոր ռազմական ընկերության» վարձկաններ են, և դրանցից առնվազն 12-ը, հնարավոր է՝ նախկինում կռվել են Ուկրաինայի արևելքում։ Եվս մի ռուսաստանցի ձերբակալվել է երկրի հարավում։

Այս փաստերը կոմնակիորեն հաստատում են նաև ռուսաստանյան աղբյուրները․ ԶԼՄ-ները և բլոգերները ձերբակալվածների ցանկում գտել են այնպիսի մարդկանց անուններ, որոնք նախկինում կապվել են «Վագների ՄՌԸ»-ի և Դոնբասում ռազմական գործողությունների հետ։ Հնարավոր է՝ նրանցից ոմանք նաև ուկրաինական քաղաքացիություն ունեն, և Կիևը կարող է պահանջել հանձնել նրանց։

Բելոռուս ուժայինները ռուսաստանցիների ներկայությունը կապում են «ընտրարշավի ընթացքում երկրում իրավիճակն ապակայունացնելու» փորձի հետ՝ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են նշանակված։

Մինչդեռ ռուսաստանյան իշխանամետ աղբյուրները գրում են, որ մասնավոր ռազմական ընկերությունը Մինսկն օգտագործել  է՝ վարձկաններին Մերձավոր Արևելք ուղարկելու նպատակով, և դա, իբր տեղի է ունեցել Բելառուսի իշխանությունների համաձայնությամբ։

Բելառուսի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը, սակայն, հայտարարել է, թե «ո՛չ ԱԴԾ-ի, ո՛չ ՀԳՎ-ի, ո՛չ էլ մեկ այլ կառույցի գծով» Մինսկին չի նախազգուշացվել իր տարածքով վարձկաններ տեղափոխելու մասին։

Բելառուսի հարավում ձերբակալված ռուսաստանցին քաղտեխնոլոգ Վիտալի Շկլյարովն է, որն աշխատել է Քսենյա Սոբչակի նախագահական ընրարշավի ժամանակ և ասել, որ մասնակցել է նաև Բեռնի Սանդերսի նախընտրական շտաբի աշխատանքներին։

Փոխանցում է BBC-ն։