30.07.2020 12:58

ԱՄՆ զորքերը դուրս են բերվում ԳԴՀ-ից

ԱՄՆ զորքերը դուրս են բերվում ԳԴՀ-ից

Կոլեկտիվ անվտանգությունը փող արժի, և ԱՄՆ-ը չի կարող վճարել բոլորի փոխարեն, Վաշինգտոնը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին՝ փորձելով նրանց համոզել, որ ավելի շատ ծախսեն ռազմական կարիքների համար։

Գերմանիան, չնայած խոստացել էր պաշտպանական բյուջեն մեծացնել մինչև ՀՆԱ 2 %-ը, դա չի արել։ Պենտագոնը, ինչպեսև հայտարարել էր, հաշվարկել է ռիսկերը և գերադասել ԳԴՀ-ից դուրս բերել իր բանակային քանակակազմի մեկ երրորդը։

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները խոսում են այդ որոշման ռազմավարության ռազմական ենթատեքստից, մինչդեռ գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծում է, որ այդ քայլի հիմքում հաշվապահական հաշվարկներն են։

«Գերմանիան խախտում է իր իսկ պարտավորությունները։ Նա չի փակում Հյուսիսատլանտյան դաշինքի հաշիվները, և դա՝ տարիներ շարունակ։ Ավելին, նա միտք էլ չունի վճարելու, այլ ընդամենն օգտագործում է ԱՄՆ-ին՝ ամեն կերպ փորձելով սակարկել։ Ինչ-որ մեկը պե՞տք է նրան կարգի հրավիրեր, և այդ առաքելությունը ստանձնեցի ես»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Բավարիա երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերի կարծիքով՝ այդ որոշումը ո՛չ բացատրություն ունի, ո՛չ է արդարացում։ «Բնականաբար՝ դա իրենց իրավունքն է։ Բայց պատկերացնել, թե այդ քայլը կարող է ուժեղացնել ՆԱՏՕ-ն՝ ես չեմ կարող», -ասել է նա։

Ներկա պահին ՆԱՏՕ-ի բյուջեում ԳԴՀ-ի մասնաբաժինը ՀՆԱ-ի 1,3 %-ից քիչ ավելի է, դա մոտավորապես 55 մլրդ դոլար է։ 

Փոխանցում է euronews-ը։