30.07.2020 13:44

Washington Post. Ալիևն ուզում է ոչնչացնել ընդդիմությանը

Washington Post. Ալիևն ուզում է ոչնչացնել ընդդիմությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երբեք չի համակրել անկախ լրագրողներին կամ այլախոհներին։

 Փետրվարին կայացած խորհրդարանական ընտրությունները, միջազգային դիտորդների կարծիքով, զուրկ էին իրական քաղաքական մրցակցությունից։

«Իսկ այժմ՝ համավարակի,  նավթի գների անկման և հիմնական հակառակորդ Հայաստանի հետ լարված հարաբերությունների պայմաններում,  պարոն Ալիևը հանկարծ թշնամիների «հինգերորդ շարասյուն» է հայտնաբերել՝ ի դեմս քաղաքական ընդդիմության, և սկսել է նրանց նետել բանտերը,- գրում է Washington Post-ը և հավելում։- Պարոն Ալիևի հիստերիան սպառնում է ոչնչացնել այն ամենը, ինչ Ադրբեջանում մնացել է անկախ քաղաքական ուժերից»։

Հուլիսին Ալիևը կոչ է արել «վերջ դնել հինգերորդ շարասյանը» և հայտարարել է, թե ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցությունը «հայերից ավելի վատն է», ինչից հետո սկսվել են ընդդիմադիրների ձերբակալությունները։

Washington Post-ը Ալիևին անվանում է «անզուսպ բռնապետ» և գրում է, որ նա երկաթյա բռունցքով է փորձում ոչնչացնել իր քննադատներին։

Փոխանցում է BBC-ն։