30.07.2020 15:05

Amazon-ի, Apple-ի, Facebook-ի և Google-ի ղեկավարները պատասխանել են ԱՄՆ կոնգրեսի հարցերին

Amazon-ի, Apple-ի, Facebook-ի և Google-ի ղեկավարները պատասխանել են ԱՄՆ կոնգրեսի հարցերին

Amazon, Apple, Facebook և Google ընկերությունները կարող են չարաշահել իրենց առաջատար դիրքն ԱՄՆ-ի շուկաներում, նրանց հեղինակությունը կարող է աճել նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Այդ մասին Կոնգրեսի լսումների ընթացքում հայտարարել է հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Դևիդ Սիցիլինը։

«Մի քանի գործողություններ, որոնց դիմում են այս ընկերությունները, տնտեսական կործանարար հետևանքներ են թողնում։ Դրանք խոչընդոտում են ձեռներեցությունը, ոչնչացնում են աշխատատեղերը, մեծացնում են ծախսերը։ Պարզ ասած՝ դրանք չափազանց մեծ իշխանություն ունեն»։

Գործարարները պաշտպանվել են։

«Մենք գաղափարների փոխանակման, լուրջ բանավեճերի հարթակներ ենք ստեղծում։ Ես կարծում եմ, որ դա, ի վերջո, ավելի մեծ առաջընթացի կհասցնի»,- ասել է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը նշել է, որ օգտատերերը հսկայական ընտրության հնարավորություն ունեն, և իր ընկերության արտադրանքը շուկայում շատ մեծ մրցակցության է հանդիպում։

Google-ի ղեկավար Պիչաի Սունդարի կարծիքով՝ մրցակցությունը գաղտնիության և անվտանգության ավելի բարձր չափորոշիչների է մղում։ «Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ գաղտնիությունը համընդհանուր իրավունքների թվին է պատկանում։ Google-ը ջանում է ապահովել ձեր տվյալների անվտանգությունը, պատասխանատվությամբ է վերաբերվում դրան», - ասել է նա։

Փոխանցում է euronews-ը։