30.07.2020 15:12

Նախագահի թեկնածու․ Հնարավոր է՝ Բելառուսում ինտերնետը սահմանափակվի

Նախագահի թեկնածու․ Հնարավոր է՝ Բելառուսում ինտերնետը սահմանափակվի

Բելառուսի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Անդրեյ Ռավկովը հանրապետության նախագահի թեկնածուների հետ հանդիպման ընթացքում չի բացառել հանրահավաքների ժամանակ ինտերնետի սահմանափակման հնարավորությունը։ Այդ մասին այսօր տեղեկացրել է նախագահի թեկնածու Անդրեյ Դիմիտրիևը։

« Ես նրան (Ռավկովին) հարցրի, թե հնարավո՞ր է ինտերնետի սահմանփակումը հանրահավաքների ժամանակ։ Պատասխան տրվեց, որ եթե իրենք համարեն, որ այնտեղից ուղղակի վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը, ապա ամենևին չի բացառվում նման քայլը»,- հայտնել է Դիմիտրիևը։

Նախագահական ընտրությունները Բելառուսում տեղի են ունենալու օգոստոսի 9-ին։

Հուլիսի 14-ին ԿԸՀ-ն որոշում է կայացրել գրանցել նախագահի հինգ թեկնածուի՝ Անդրեյ Դիմիտրիև, Աննա Կանոպացկայա, Ալեքսանդր Լուկաշենկո, Սվետլանա Տիխանովսկայա, Սերգեյ Չերեպեն։ Երկու հավակնորդների՝ Վիկտոր Բաբարիկոյի և Վալերի Ցեպկալոյի գրանցումը մերժվել է։ Նախընտրական քարոզարշավն ուղեկցվում է ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների ձերբակալություններով, ինչպես նաև չարտոնված բողոքի ցույցերով։

Փոխանցում է tass.ru-ն։