30.07.2020 21:50

Արմեն Հայաստանցի. Թվարկե՛ք ընդամենը երեք արժանիք, որոնց շնորհիվ մարդը կարող էր հավակնել նման պատասխանատու ու բարձր առաքելության

Արմեն Հայաստանցի. Թվարկե՛ք ընդամենը երեք արժանիք, որոնց շնորհիվ մարդը կարող էր հավակնել նման պատասխանատու ու բարձր առաքելության

Արմեն Հայաստանցին (Օհանյան) Ֆեյսբուքում գրել է.

«Սիրելի բոլոր և հատկապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, լսեցի Վահրամ Ավետիսյանին․․․ հըմ։ Նախ, խոսքը մարդու մասին շատ բան է ասում՝ ես, իմ, ես, իմ, ես, իմ․․․ եսիմ։ Հազար հարց է ծագում, մի երկուսն եմ միայն տալիս։ Ինքս էլ էն կարծիքի եմ, որ որդին հոր մեղքերի համար պատասխանատու չի, բայց պետք չի շահերի բախումը նենգափոխել «պտուղը ծառից հեռու չի ընկնումով», իսկ թե ինչ է շահերի բախումը Gevorg-ն հնարավորինս հանրամատչելի բացատրում է, չեմ խորանա (մեկնաբանություններում դնում եմ լինքը)։ Գաղտնիք չի, որ առաջիկայում Մարտի մեկի գործը կենտրոնական է լինելու ՍԴ-ի համար, գուցե տարիներ տևի, չգիտեմ, բայց ինչի՞ պիտի հանրությունը աշխատավարձ վճարի մի մարդու, որը շատ հնարավոր է հենց էդ «շահերի բախման» տրամաբանությամբ չմասնակցի առանցքային գործի դատավարությանը, ուստի հենց էնպես տարիներով աշխատավարձ ստանա։ Երկրորդը, ես չէի վստահի մի մարդու, որ ջնջում է իր անցյալը, իսկ որ ջնջում է կամ առնվազն թաքցնում՝ էդ հստակ ապացուցված է Isabella-ի էջում։ Երրորդը՝ ո՞ւր են էն մարդիկ, որոնց ցավին դարման է եղել էս մարդը, ո՞ւր են էն քաղաքացիները, որոնց իբրև մասնագետ օգնել է երկրում տասնամյակներով տիրող անարդարության դեմ պայքարում, թող գան ու փակեն «կասկածամիտներիս» բերանը, թե չէ էնպիսի տպավորություն է, որ զբաղված է եղել միայն կարիերայով ու փող աշխատելով, ի վերջո, լավ մասնագետը ոչ վաստակ է, ոչ արժեհամակարգ, թե չէ Դավիթ Հարություննյանն էլ հեչ վատ մասնագետ չէր։ Ասում է՝ համաձայն չէի, դուրս եկա դատախազությունից, գնացի ավելի «փողոտ» գործի․ սա փաստա՞րկ է։ Ես հեռու եմ էն պարզունակ մտքից, թե բոլորը մեզ պես պիտի փողոցներում լուսացրած լինեին հանուն Ազատ, Անկախ Հայաստանի, բայց հանրության տարակուսանքը կիսում եմ. թվարկե՛ք, շատ չէ, ընդամենը երեք արժանիք, որոնց շնորհիվ մարդը կարող էր հավակնել նման պատասխանատու ու բարձր առաքելության, բացի ճիշտ տեղում, ճիշտ պահին հայտնվելուց ու ծանոթով գործ դզելուց»։