31.07.2020 09:34

ՀՀ ՊՆ. Հարաբերական անդորրը պահպանվել է

ՀՀ ՊՆ. Հարաբերական անդորրը պահպանվել է

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց.  Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 10 անգամ, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ, Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։։