31.07.2020 09:00

Գեթժին՝ Նուրմագոմեդովի հետ մենամարտի մասին

Գեթժին՝ Նուրմագոմեդովի հետ մենամարտի մասին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեթժին մեկնաբանել է ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտի ընտրության օրը:

«Հոկտեմբերի 24-ին ես հնարավորություն կունենամ պարզել իմ ժառանգությունը: Այն ամենը, ինչ ես աշխատել եմ այս տարիների ընթացքում, կդրվի նժարին:

Ես պատվով կներկայացնեմ իմ ընտանիքն ու երկիրը: Դա խոստանում եմ»,- նշել է Գեթժին:

Սպասվում էր, որ այդ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերին, սակայն Նուրմագոմեդովի հայր եւ մարզիչ, 57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահը (հուլիսի 3) ստիպել է հետաձգել այն։

Մենամարտի վայրը չի նշվում, սակայն ավելի վաղ նշվել էր, որ կարող է անցկացվել Աբու Դաբիի «Մարտական կղզում»։