«Ինտեր Մայամին» առաջարկ է կատարել Սուարեսին

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է մարզական կարիերան շարունակել ՄԼՍ-ի առաջնությունում:
33-ամյա Սուարեսի տեղափոխությամբ հետաքրքրված է ամերիկյան «Ինտեր Մայամին», որը բանակցություններ է սկսել ուրուգվայցի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Լուիս Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս՝ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարեց, որ ակումբը չի ծրագրում ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Սուարեսին: