31.07.2020 10:30

«Չելսիի» դարպասապահի վատագույն ցուցանիշը

«Չելսիի» դարպասապահի վատագույն ցուցանիշը

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի արդյունավետության ցուցանիշը վատագույնն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ:

Give me Sport-ի հաղորդմամբ՝ Արիսաբալագայի արդյունավետությունը կազմում է 54.5 տոկոս, ինչը նշանակում է, որ դարպասապահը բաց է թողել դարպասին կատարված հարվածների կեսը: 

Կեպա Արիսաբալագան «Չելսի» է տեղափոխվել 2018 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից»: 25-ամյա դարպասապահի դիմաց լոնդոնյան ակումբը վճարել է 80 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» ցանկանում է փոխարինող գտնել Արիսաբալային և քննարկում է «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին ձեռք բերելու հնարավորությունը: