31.07.2020 11:04

ՀՀ ԱՆ. 354 նոր դեպք, 631 ապաքինված, 10 մահ

ՀՀ ԱՆ. 354 նոր դեպք, 631 ապաքինված, 10 մահ

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք, ապաքինվել է ևս 631 մարդ:

Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 3 դեպք՝ կորոնավիրուսային վարակով հաստատված, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։: