Պաշտոնական. Արշակ Կորյանը կխաղա Հայաստանի հավաքականում

Ռուսական «Խիմկիի» 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։: Կորյանը նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև՝ Հայաստանի Մ-17 հավաքականում:
«Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալը մեծ պատիվ և հպարտություն է։ Խաղադաշտում, ինչպես միշտ, կներդնեմ ողջ ուժերս՝ թիմին օգտակար լինելու համար։
Արշակ Կորյանը ծնվել է 1995 թվականի հուլիսի 17-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․
«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) - 2013-2014
«Վիտես» (Նիդեռլանդներ) - 2015-2017
«Լոկոմոիվ» (Մոսկվա, Ռուսաստան) - 2017
«Խիմկի» (Ռուսաստան) - 2018 -