26.09.2012 00:30

Կատալոնիայի վարչապետը ցուցարարների պահանջով ցրել է խորհրդարանը

Կատալոնիայի վարչապետը ցուցարարների պահանջով ցրել է խորհրդարանը

Իսպանական Կատալոնիայի վարչապետ Արթուր Մասը խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել՝ տեղի տալով Բարսելոնում երկու շաբաթ առաջ Կատալոնիայի անկախության պահանջով տեղի ունեցած միլիոնանոց հանրահավաքի առաջ:

Նախորդ շաբաթ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոեն հրաժարվել էր Կատալոնիային ինքնավարություն տրամադրել մարզի կողմից պետական գանձարանին հարկային մոուտքերի չափաբաժինը որոշման հարցում:

Նշենք, որ Իսպանիայի դաշնային գանձարան մուտք գործող հարկային մուտքերի մեկ հինգերորդը վճարում է Կատալոնիան:

«Արտահերթ ընտրություններ հայտարարելու իմ որոշման դրդապատճառը սեպտեմբերի 11-ին Բարսելոնում անկախության պահանջի կարգախոսով տեղի ունեցած 1,5 միլիոնանոց հանրահավաքն է, ինչպես նաեւ՝ հարկային ինքնավարույան մեր պահանջի մերժումը», - կատալոնական հեռուստաընկերություններից մեկին հայտարարել է Արթուր Մասը՝ հավելելով, թե չի կարող հանուն սեփական բարեկեցության արհամարհել իր բազմաթիվ ընտրողների կարծիքը: