31.07.2020 12:00

ՖԻՖԱ նախագահ Ինֆանտինոյի դեմ հարուցվել է քրեական գործ

ՖԻՖԱ նախագահ Ինֆանտինոյի դեմ հարուցվել է քրեական գործ

Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ նախագահ, շվեյցարացի Ջանի Ինֆանտինոյի դեմ, հաղորդում է The Independent-ը։

Ինֆանտինոն մեղադրվում է Շվեյցարիայի դաշնային դատախազության հատուկ դատախազ Մայքլ Լաուբերի հետ հանցավոր գործարքի մեջ մտնելու, երեք անգամ գաղտնի հանդիպում ունենալու մեջ։ Լաուբերի թիմը 2016-ին հետաքննել է ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի հետ կապված գործը։

Լաուբերն անցած շաբաթ հրաժարական է ներկայացրել։ Նա չի ընդունում մեղադրանքները։

2016-ին կոռուպցիոն մեղադրանքների հետեւանքով ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացավ շվեյցարացի Զեպ Բլա