31.07.2020 12:22

«Ինտերը» Մեսիին 4 տարվա համար կառաջարկի 260 միլիոն եվրո

«Ինտերը» Մեսիին 4 տարվա համար կառաջարկի 260 միլիոն եվրո

Միլանի «Ինտերը» ցանկանում է 2021թ․ հունիսին չորս տարվա պայմանագիր կնքել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ, հաղորդում է gazetta.it-ը։

«Ինտերը» պատրաստ է 33-ամյա ֆուտբոլիստին չորս տարվա համար վճարել 260 միլիոն եվրո։

Հաջորդ ամռանը կավարտվի Մեսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ կողմերը դեռ չեն ունեցել։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Մեսիի հայրը բնակարան է գնել Միլանում՝ «Ինտերի» գրասենյակի մոտ։