31.07.2020 11:30

Ավստրալիայում, Հնդկաստանում՝ կորոնավիրուսի տեղային բռնկումներ

Ավստրալիայում, Հնդկաստանում՝ կորոնավիրուսի տեղային բռնկումներ

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում նոր ռեկորդ է սահմանվել վարակի նոր դեպքերի և մահերի թվով՝ չնայած վեցշաբաթյա խիստ կարանտինին, որ մտցվել է նահանգի մայրաքաղաք Մելբուռնում։

Իշխանությունները հաղորդել են, որ մեկ օրվա ընթացքում նահանգում արձանագրվել է 723 նոր հիվանդ և 13 մահ։ Վիկտորիայի վարչապետ Դենիել Էնդրյուսը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի բոլոր զոհերը 70 տարեկանից բարձր  են։ Ընդամենն անցած մեկ օրում Ավստրալիայում Covid-19-ից ամենաբարձր մահացությունն է գրանցվել համավարակի սկզբից ի վեր։

Հինգշաբթի օրվանից Վիկտորիա նահանգում մասնակի արգելք է սահմանվում հարսանիքների և թաղումների նկատմամբ։ Կիրակի օրվանից նահանգի բոլոր բնակիչները հասարակական վայրերում պարտադիր պետք է դիմակ կրեն։

Մյուս նահանգները փակել են Վիկտորիայի հետ սահմանները, բայց դա չի կանխել տեղային բռնկումները։

Հնդկաստանում արձանագրվել է օրվա ընթացքում վարակի նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշը՝ ավելի քան 52 հազար։

Հնդկաստանը վարակվածների թվով երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո, այստեղ արձանագրվել է 1,5 մլնից ավելի դեպք, վարակը խլել է մոտավորապես 35 հազար մարդու կյանք։ 

Փոխանցում է BBC-ն։