31.07.2020 11:39

Համաճարակաբան․ «Եթե ուզում եք անվտանգ վայր գտնել, գնացեք Մումբայի հետնախորշեր»

Համաճարակաբան․ «Եթե ուզում եք անվտանգ վայր գտնել, գնացեք Մումբայի հետնախորշեր»

Մումբայի հետնախորշերում արձանագրվել է կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի ամենաբարձր մակարդակը՝ գրեթե 60 %։

Մումբայի երեք ամենաաղքատ շրջանների բնակչության 57 %-ի մոտ հայտնաբերել են հակամարմիններ, գրում է Bloomberg-ը։

Հետազոտությունն անցկացվել է հուլիսին, թեստավորվել է գրեթե 7 հազար մարդ։

Սա աշխարհում հայտնի կոլեկտիվ իմունիտետի ամենաբարձր մակարդակն է, նշում է գործակալությունը։ Ապրիլին Նյու Յորքում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ եղել է թեստավորվածների 21,2 %-ի մոտ, իսկ Սթոքհոլմում մայիսին հակամարմիններ հայտնաբերվել են թեստ հանձնածների 14 %-ի մոտ։

«Մումբայի հետախորշերը, կարծես, կոլեկտիվ իմունիտետ են ձեռք բերել,- հայտարարել է համաճարակաբան Ջայապրակաշ Մուլիիլը։- Եթե դուք ուզում եք Մումբայում անվտանգ վայր գտնել և խուսափել վարակից, ապա պետք է գնաք հետնախորշեր»։