31.07.2020 13:09

Ընտրությունների ամսաթիվը փոխելու Թրամփի փորձը հակահարվածի է արժանացել

Ընտրությունների ամսաթիվը փոխելու Թրամփի փորձը հակահարվածի է արժանացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի առաջարկել է տեղափոխել նախագահական ընտրությունները, որոնք 1845 թ․ ընդունված օրենքի համաձայն՝ տեղի են ունենում նոյեմբերի առաջին երկուշաբթիին հաջորդող առաջին երեքշաբթի օրը։ Այս տարի դա նոյեմբերի 3-ն է։

Թրամփը հերթական անգամ փոստով քվեարկությունն անվանել է չափազանց անհուսալի և զանգվածային խախտումների վտանգ պարունակող (թեպետ ԱՄՆ-ում նախկին քվեարկությունները նման եզրակացության հիմքեր չեն տալիս)։

Նախագահն ընտրությունները տեղափոխելու լիազորություն չունի։ Կոնգրեսը, տեսականորեն, կարող է փոխել օրենքը, սակայն այդ գաղափարին կտրականապես դեմ են հանդես եկել թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները՝ երկու պալատում էլ։ Նախագահի դեմ է հանդես եկել նույնիսկ ազդեցիկ Federalist Sosiety-ի հիմնադիր Սթիվեն Քալաբրեզին՝ Թրամփի ամենահավատարիմ պաշտպաններից մեկը պահպանողական շրջանակներում, որը Թրամփի գաղափարն անվանել է «ֆաշիստական» և նոր իմպիչմենթի արժանի։

Նույն օրն իսկ Թրամփը հայտարարել է, որ ինքը չի առաջարկել փոխել ընտրությունների օրը, այլ ընդամենը քննադատել է փոստով քվեարկությունը։

Փոխանցում է BBC-ն։