31.07.2020 13:18

Ատլանտայում տեղի է ունեցել կոնգրեսական Ջոն Լյուիսի հուղարկավորությունը

Ատլանտայում տեղի է ունեցել կոնգրեսական Ջոն Լյուիսի հուղարկավորությունը

Ատլանտայի բապտիստական եկեղեցում, որտեղ մի ժամանակ ծառայել է Մարտին Լյութեր Քինգը, ԱՄՆ երեք նախկին նախագահների մասնակցությամբ (բայց առանց գործող նախագահի) տեղի է ունեցել կոնգրեսական Ջոն Լյուիսի հուղարկավորման արարողությունը։

Ջոն Լյուիսը կյանքին հրաժեշտ է տվել 80 տարեկան հասակում։ Նա հայտնի է որպես 1963 թ․ «Երթ դեպի Վաշինգտոն» ակցիայի վեց կազմակերպիչներից մեկը, որտեղ Մարտին Լյութեր Քինգն արտասանել է «Ես երազանք ունեմ»  անունն ստացած իր հռչակավոր ճառը։ Ջոն Լյուիսը նույնպես ելույթ է ունեցել այդ հանրահավաքում, նա այդ օրը լսարանին դիմած մարդկանցից ողջ մնացած վերջինն էր։

Ջոն Լյուիսը  նաև  ԱՄՆ-ում սևամորթների քաղաքացիական իրավունքի շարժման առանցքային մասնակիցն է եղել։

Հուղարկավորության արարողությանը ելույթներով հանդես են եկել Բարաք Օբաման, Ջորջ Բուշ-կրտսերը և Բիլ Քլինթոնը։

Այն ժամանակ, երբ Ատլանտայում հրաժեշտի արարողությունն էր ընթանում, Թրամփը Twitter-ում գովաբանում էր իր մի կողմնակցին պատկանող նյույորքյան պիցցայանոցը։

Փոխանցում է BBC-ն։