01.08.2020 11:25

Ա Սերիա․ Դիբալան՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ա Սերիա․ Դիբալան՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայտնի է Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը հուլիսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Լավագույն խաղացող է ճանաչվել Իտալիայի չեմպիոնի տիտղոսն 9-րդ անգամ անընդմեջ նվաճած Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, հայտնում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։ 

26-ամյա ֆուտբոլիստը հուլիսին մասնակցել է 6 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիբալան խփել է 11 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։