02.08.2020 12:00

MMA մարտիկը հաղթանակից հետո հարձակվել է մրցավարի վրա եւ զրկվել հաղթանակից

MMA մարտիկը հաղթանակից հետո հարձակվել է մրցավարի վրա եւ զրկվել հաղթանակից

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված խառը մենամարտերի UAE Warriors 12 մրցաշարում ընդունող երկիրը ներկայացնող Ահմադ Ալ Դարմակին խեղդող հնարքով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Բոգդան Կիրիլենկոյին, սակայն մենամարտն ավարտվել է սկանդալով։

Ահմադ Ալ Դարմակին հարձակվել է մրցավարի վրա, որը նրանից պահանջել է ավարտել մենամարտը եւ բաց թողնել Կիրիլենկոյին։

Մրցավարի վրա հարձակվելու համար արաբ մարտիկը որակազրկվել է, հաղթանակը շնորհվել է Կիրիլենկոյին։