02.08.2020 13:00

Պաշտոնական․ «Յանգ Բոյզը»՝ Շվեյցարիայի չեմպիոն

Պաշտոնական․ «Յանգ Բոյզը»՝ Շվեյցարիայի չեմպիոն

«Յանգ Բոյզը» նվաճել է ֆուտբոլի Շվեյցարիայի չեմպիոնի տիտղոսը՝ նախավերջին տուրում 1։0 հաշվով առավելության հասնելով «Սյոնի» նկատմամբ։ Երկրորդ տեղում ընթացող «Սանկտ Գալենի» նկատմամբ «Յանգ Բոյզն» ունի 5 միավորի առավելություն։

Վերջին տուրում «Յանգ Բոյզի» մրցակիցը կլինի «Սանկտ Գալենը», սակայն հանդիպումն արդեն չի ունենա մրցաշարային նշանակություն։

«Յանգ Բոյզը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց տիտղոսը։ Բեռնը ներկայացնող ակումբը Շվեյցարիայի չեմպիոն է դարձել 14 անգամ։

 

Բրոնզե մեդալները բաժին կհասնեն «Բազելին»։