02.08.2020 15:37

ՄՅՈւ-ն փոխարինող է գտել Դե Խեային

ՄՅՈւ-ն փոխարինող է գտել Դե Խեային

«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային: Այս մասին հայտնում է Mirror-ը: 

Ըստ աղբյուրի՝ մանչեսթերյան ակումբի ղեկավարները դժգոհ են իսպանացու խաղից և ցանկանում են նոր դարպասապահի ձեռք բերել: ՄՅՈւ-ում կարծում են, որ թիմի երիտասարդ դարպասապահ Դին Հենդերսոնը, որը վարձավճարով խաղում է «Շեֆիլդում», դեռ պատրաստ չէ հիմնական թիմում խաղալուն: 

Հաղորդվում է, որ ՄՅՈւ-ն դիտարկում է «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին ձեռք բերելու տարբերակը: 33-մայ դարպասապահը դեռ 3 տարվա գործող պայմանագիր ունի «աղվեսների» հետ: