02.08.2020 14:00

Վան Գալ. «Սովորաբար, գեյերն ավելի ստեղծագործ խաղացողներ են»

Վան Գալ. «Սովորաբար, գեյերն ավելի ստեղծագործ խաղացողներ են»

«Բարսելոնայի», «Բավարիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Լուի Վան Գալը խոսել է ֆուտբոլում համասեռամոլների մասին: 

«Իմ կարիերայի ընթացքում ոչ մի ֆուտբոլիստ ինձ չի ասել, որ ինքը գեյ է: Ոչ մեկը: Դա շատ բան է ասում: Ես հաճախ եմ մտածել, որ խաղացողներից որևէ մեկը գեյ է: Բայց եթե նա պատրաստ չէ դրա մասին բաց խոսել և չեմ ճնշի նրան: Կապ չունի, թե որ ակումբում է դա եղել: Ես ուզում եմ պաշտպանել խաղացողներին: Նրանցից շատերն ամուսանացած են և երեխաներ ունեն: 

Դրա մասին խոստովանելու համար տղամարդկություն և ուժ է պետք: Սա կարող է այլ կերպ հնչել, բայց ինձ միշտ թվացել է, որ գեյ ֆուտբոլիստներն ավելի ստեղծագործ են»,- Վան Գալի խոսքն է մեջբերել Gaykrant-ը: