03.08.2020 09:00

UFC. Էդմեն Շահբազյանը Լաս Վեգասում Արցախի դրոշով է դուրս եկել օկտագոն

UFC. Էդմեն Շահբազյանը Լաս Վեգասում Արցախի դրոշով է դուրս եկել օկտագոն

Լաս Վեգասում անցկացվել է խառը մենամարտերի UFC Fight Night 173 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում Էդմեն Շահբազյանը միջին քաշային կարգում մրցել է 36-ամյա ամերիկացի Դերեք Բրանսոնի հետ։ 22-ամյա ամերիկահայ մարտիկը օկտագոն է դուրս եկել Արցախի դրոշով։

11 հաղթանակներից հետո Էդմեն Շահբազյանը պարտություն է կրել։ Երրորդ ռաունդում գրանցվել է տեխնիկական նոկաուտ։
Հայ մարզիկն առաջին պարտությունն է կրում խառը մենամարտերում։