03.08.2020 10:55

Սարի․ «Յուվենտուսում» հոգեբանական անկում է

Սարի․ «Յուվենտուսում» հոգեբանական անկում է

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի առաջնության վերջին տուրում տանը «Ռոմայից» կրած 1։3 հաշվով պարտությունից հետո խոստովանել է, որ թիմում խնդիրներ կան։

«Յուվենտուսը» պատրաստվում է ֆրանսիական «Լիոնի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը։

«Ժամանակից շուտ չեմպիոն դառնալուց հետո մեր թիմում հոգեբանական անկում է։ Պետք է շատ ուշադիր մոտենալ առաջիկա հանդիպմանը։ Ֆրանսիայում պարտվել ենք 0։1 հաշվով։ Այսօրվա պայմաններում շատ բարդ կլինի հաղթելը։

Զարմացած եմ, թե ֆիզիկապես ինչքան լավ էին պատրաստված «Լիոնի» ֆուտբոլիստները ՊՍԺ-ի դեմ խաղում։ Նրանք նման չէին տեւական ժամանակ հանդիպում չանցկացրած թիմի։

Պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք պայքարին։ Ֆիզիկական վիճակը կվերականգնենք մի քանի օրում։ Երկուշաբթի կսկսենք»,- Սարիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Յուվենտուս» - «Լիոն» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին։