03.08.2020 12:30

MEN. Սմոլինգը կհեռանա «Ռոմայից»

MEN. Սմոլինգը կհեռանա «Ռոմայից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը, որը 2019/20 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում էր իտալական «Ռոմայում», կվերադառնա մանչեսթերյան ակումբ:

Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ «Ռոման» չի կարողացել համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Սմոլինգի վարձակալության ժամկետը երկարաձգելու հարցում:

Հիշեցնենք, որ Քրիս Սմոլինգը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: