03.08.2020 12:41

Իրանի իշխանությունները նվազեցնում են Covid-19-ից մահացության ցուցանիշները

Իրանի իշխանությունները նվազեցնում են Covid-19-ից մահացության ցուցանիշները

BBC-ի հետաքննության արդյունքում հաջողվել է պարզել, որ Իրանում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել գրեթե 42 հազար մարդ։

 Դա երեք անգամ ավելի է, քան այն տվյալները, որ ներկայացնում են երկրի իշխանությունները։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իրանում վիրուսից մահացել է 14 405 մարդ։

Նոր տվյալները հիմնված են պաշտոնական, սակայն գաղտնի վիճակագրության վրա, որը BBC-ին հաղորդել է Իրանի առողջապահության անանուն աղբյուրը։ Այդ փաստաթղթերի համաձայն՝ մահվան առաջին դեպքը երկրում արձանագրվել է այն բանից մեկ ամիս առաջ, երբ իշխանությունները հաղորդել են դրա մասին։

Իրանի առողջապահության նախարարությունը հերքում է վիճակագրությունը նվազեցնելու վերաբերյալ բոլոր մեղադրանքները։

Փոխանցում է BBC-ն։