03.08.2020 12:52

Արման Գրիգորյան. Լույսի մեջ մնաս, պրոֆեսոր Արեշյան

Արման Գրիգորյան. Լույսի մեջ մնաս, պրոֆեսոր Արեշյան

71 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ նախկին պետնախարար, նշանավոր հնագետ Գրիգոր Արեշյանը։ Արման Գրիգորյանը Ֆեյսբուքում գրել է.

«Գրիգոր Արեշյանն իմ ճանաչած ամենատաղանդավոր ու ամենահետաքրքիր մարդկանցից մեկն էր։ Ոչ միայն անթիվ-անհամար լեզուների էր տիրապետում, դրանցից յուրաքանչյուրով կարող էր դասախոսություն կարդալ, ասենք` սելջուկյան Հայաստանի քաղաքի կենցաղի ու մշակույթի մասին ու էնպիսի դասախոսություն, որ երբեք չէիր մոռանա։ Կարող էր պատկերացումներդ փոխել հիմնավորապես այս կամ այն հարցի շուրջ՝ առանց մեծ ջանք գործադրելու, մեղմ տոնով, անդիմադրելի փաստարկներով ու պատմական փաստերի անհավանական իմացությամբ։ Էն եզակի պատմաբան գիտնականներից էր հայաստանյան իրականությունից սերած, որի համար պատմությունն ազգային ողբերգության խրոնիկա չէր, այլ համաշխարհային պատմության տրամաբանության մի շատ հետաքրքիր մաս։ Արեշյանը նույնիսկ իր մասնագիտական կոմպետենցիայից դուրս աշխատություններ կարող էր վերլուծել էնպիսի խորաթափանցությամբ, որ ուղղակի ապշեցուցիչ էր։ Ես հարուստ եմ, որ թեկուզ շատ կարճ (90-ականների կեսերին, երբ երկուսս էլ Չիկագոյի համասլարանում էինք), բայց վայելել եմ նրա բարեկամությունն ու նրանից սովորելու հնարավորություն ունեցել։

Լույսի մեջ մնաս, պրոֆեսոր Արեշյան»։