03.08.2020 16:38

Իսպանիա․ Հոր մեղքերի համար պատասխան է տալու որդին

Իսպանիա․ Հոր մեղքերի համար պատասխան է տալու որդին

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը հայտնվել է բազմաթիվ սկանդալների կենտրոնում․ լրագրողները հրապարակել են նրա խոսակցությունների ձայնագրությունները նախկին սիրուհու հետ, պատմել են լայնամասշտաբ ֆինանսական մեքնայությունների ու փողերի լվացման մասին։ Արդյունքում՝ թագավորը հեղինակազրկվել է, և այժմ հարցականի տակ է հայտնվել երկրում միապետության գոյության փաստն ինքնին, որն այժմ ղեկավարում է նրա որդին՝ Ֆելիպեն։

Թվում էր՝ Խուան Կառլոսը պետք է պատմության մեջ մտներ որպես մի թագավոր, որը ապահովել է Իսպանիայի բարեհաջող անցումը դեմոկրատիայի՝ 1975 թ․ Ֆրանկոյի բռնապետության ավարտից հետո։ Բայց երբ 82-ամյա նախկին միապետի ֆինանսական գործերը երկու դատաքննութան առարկա դարձան Շվեյցարիայում և Իսպանիայում , նրա նախկին վաստակը հայտնվեց երկրորդ պլանում։

Երբ 2014 թ․ Խուան Կառլոսը հրաժարվեց գահից իր սկանդալային անձնական կյանքի մասին լուրերի պատճառով, Ֆելիպե արքան փորձում էր ցույց տալ, որ նա բոլորովին էլ այդպիսին չէ։ Ի տարբերություն շքեղ կյանքով ապրող հոր՝ նա ի ցույց էր դնում իր զսպվածությունը։ Բայց Ֆելիպեին սկսեցին մեղադրել այն բանի համար, որ ինքն էլ իրեն թույլ է տվել ապրել ճոխության մեջ, և դա արել է օֆշորներում թաքցված միլիոնների հաշվին։

Թագավորի վրա սկսեցին ճնշում գործադրել, որ նա խզի կապերը հոր հետ։

Փոխանցում է BBC-ն։