03.08.2020 16:44

Խաբարովսկում ցույցերին միացել են օդադեսանտային ուժերի վետերանները

Խաբարովսկում ցույցերին միացել են  օդադեսանտային ուժերի վետերանները

Խաբարովսկում կիրակի օրը տեղացած հորդ անձրևի պատճառով գրեթե երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ տեղի չի ունեցել ի պաշտպանության կալանավորված նահանգապետ Ֆուրգալի անցկացվող երթը։

Դրա փոխարեն, երեկոյան ակցիային անսպասելի մասնակիցներ են հայտնվել՝ նախկին դեսանտայիններ, որոնք նշել էին Օդադեսանտային ուժերի 90-ամյակը։

BBC-ի թղթակցի գնահատականներով՝ չարտոնված հավաքին մասնակցել է մոտավորապես 200-250 մարդ։ Երթն ուղեկցել է շչակները միացրած ավտոշարասյունը։

Խաբարովսկում  նախկին նահանգապետի պաշտպանության ակցիաները ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում հուլիսի 11-ից։ Մարդիկ բողոքում են, որ Ֆուրգալին տարել են դատելու Մոսկվայում, և պահանջում են տեղում քննել «ժողովրդական նահանգապետի» դեմ ուղղված մեղադրանքները։

Փոխանցում է BBC-ն։