04.08.2020 11:07

ՀՀ ԱՆ. 196 դեպք, 511 ապաքինված, 6 մահ

ՀՀ ԱՆ. 196 դեպք, 511 ապաքինված, 6 մահ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որոնցից 30372-ն առողջացել են, 768-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր, առմամբ կատարվել է 168164 թեստավորում:

Այսպիսով, հայտնում է ՀՀ ԱՆ-ն, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 511 առողջացած։

Ըստ ՀՀ ԱՆ-ի՝ մահացել է վեց մարդ. պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։