04.08.2020 12:10

Սեպտեմբերին ռուսաստանյան ընկերությունները կսկսեն պատվաստանյութի արտադրությունը

Սեպտեմբերին ռուսաստանյան ընկերությունները կսկսեն պատվաստանյութի արտադրությունը

Միանգամից երեք ռուսաստանյան ընկերություններ մտադիր են արդեն սեպտեմբերին սկսել Covid-19-ի պատվաստանյութի արտադրությունը։

Ինչպես հայտարարում են ռուսաստանյան իշխանությունները, նախնական փուլում այս տարի ամսական կարտադրվի պատվաստանյութի  մի քանի հազար չափաքանակ, իսկ հաջորդ տարվա սկզբին՝ մի քանի միլիոն։

Արդեն հոկտեմբերին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը մտադիր է սկսել բնակչության պատվաստումը։

Պատվաստանյութի ստեղծման հարցում Ռուսաստանի սրընթաց հաջողությունները լարվածություն են առաջացրել արևմտյան գիտական շրջանակներում։ Անհանգստացնում է այն, որ մինչև հիմա պատվաստանյութ ստեղծելու մասին Ռուսաստանի հայտարարությունները չեն ուղեկցվել դրա անվտանգության և արդյունավետության վերաբերյալ որևէ տվյալի ցուցադրությամբ։ Միջազգային հանրության շրջանում մտահոգված են, որ ռուսաստանյան պատվաստանյութի մշակման գործընթացում որոշակի շտապողականություն է նկատվում, և հնարավոր է, որ պատվաստանյութը մշակողները ստիպված են եղել արագությունն ապահովել՝ շրջանցելով որոշ «անկյուններ»։

Փոխանցում է BBC-ն։