04.08.2020 12:20

Լուկաշենկոն այսօր ամեն ինչ կբացատրի

Լուկաշենկոն այսօր ամեն ինչ կբացատրի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի կդիմի երկրի բնակիչներին և խարհրդարանին ամենամյա ուղերձով։

Նախապես ելույթը ծրագրվել էր երկուշաբթի, բայց հետո հետաձգվել է։

 Առաջիկա կիրակի օրը Բելառուսում նախագահական ընտրություններ են նախատեսված։

Լուկաշենկոն անփոփոխ կերպով Բելառուսում իշխանության ղեկին է 1994 թվականից և հավակնում է վերընտրվել վեցերորդ ժամկետում։

Նախընտրական քարոզարշավն այս տարի ընթանում է բողոքի աննախադեպ ցույցերով։ Գործող նախագահի հիմնական մրցակիցը Սվետլանա Տիխանովսկայան է, որի հանրահավաքներին մասնակցում են տասնյակ հազարավոր համակիրներ։

Վերջերս քարոզարշավը նշանավորվեց նաև Մինսկի և Մոսկվայի միջև լարվածությամբ, երբ Բելառուսում ձերբակալվեցին Ռուսաստանի քաղաքացիներ, որոնց Մինսկն անվանում է «Վագների մասնավոր ռազմական ընկերության» վարձկաններ։

Փոխանցում է BBC-ն։