04.08.2020 13:01

Կորոնավիրուսի թեստ՝ 90 րոպեում

Կորոնավիրուսի թեստ՝ 90 րոպեում

Բրիտանիայի հիվանդանոցներում  եկող շաբաթվանից կորոնավիրուսի թեստավորման՝ սկզբունքորեն նոր միջոց են  կիրառելու։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հուսով է, որ այդ նոր  միջոցը թույլ կտա ձմռան կողմ բեռնաթափել առողջապահության համակարգը։

Բրիտանիայում կսկսեն կիրառել երկու նոր սարք, որոնք որոշում են վիրուսի ԴՆԹ-ի առկայությունն անալիզներում։ Երկու սարքերն էլ ի վիճակի են անալիզների նմուշները մշակելու մեկուկես ժամում։ Այսօր բրիտանական հիվանդանոցներում  նմուշների առնվազն մեկ երրորդի թեստավորումը տևում է մեկ օր։

Առաջին թեստը քննում է նմուշները՝ որոնելով վիրուսի ԴՆԹ-ն, կոչվում է Nudgbox։ Այդպիսի հինգ հազար սարքեր բրիտանական հիվանդնոցներում կտեղադրվեն արդեն սեպտեմբերին։ Դրանք թեստ կանցկացնեն լաբորատոր պայմաններից դուրս։ Երկրի առողջապահության նախարարության հաշվարկներով՝ երկու ամսում, այսինքն՝ մինչև ձմեռ, դրանց օգնությամբ կարելի է թեստավորել 5,8 մլն մարդու։

Իսկ արդեն հաջորդ շաբաթ բրիտանական հիվանդանոցներում կհայտնվեն LamPORE անունով գրեթե կես միլիոն նոր սարքեր, որոնց մի տարբերակը կարող է օգտագործվել դաշտային պայմաններում, օրինակ՝ կորոնավիրուսի բռնկման օջախի մոտ հանպատրաստից սարքված լաբորատորիայում, և կարող է օրական քննության ենթարկել մինչև երկու հազար նմուշ։

Փոխանցում է BBC-ն։