04.08.2020 14:33

ԱՄՆ-ն կկրճատի իր ռազմական թվակազմն Աֆղանստանում

ԱՄՆ-ն կկրճատի իր ռազմական թվակազմն Աֆղանստանում

Միացյալ Նահանգները մտադիր է շուտով կրճատել իր ռազմական քանակակազմն Աֆղանստանում ՝ հասցնելով 4 հազարի։

Այդ մասին երկուշաբթի Axios կայքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ կարճ ժամանակում կկրճատենք մինչև 8 հազարի, ապա՝ 4 հազարի։ Հենց այս պահին բանակցություններ ենք վարում»,- ասել է նա։

Թրամփին լրացուցիչ հարց է տրվել, թե երբ կարելի է սպասել զորաքանակի կրճատումը մինչև 4 հազարի։ «Շատ շուտով»,- պատասխանել է նա, բայց հրաժարվել է կոնկրետ ժամկետ նշել։ «Ես չեմ ուզում դա ասել ձեզ»,- հավելել է Թրամփը։

Նրան կրկին հարց է ուղղվել, թե որքան ամերիկյան զորք մնացած կլինի Աֆղանստանում ԱՄՆ ընտրությունների օրը, այսինքն՝ նոյեմբերի 3-ին։

«Հնարավոր է՝ 4-ից 5 հազարի սահմաններում»,- պատասխանել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։