05.08.2020 11:30

Ալեգրին՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի թեկնածու

Ալեգրին՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի թեկնածու

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է չշարունակել աշխատանքը ակումբում, տեղեկացնում է Metaratings-ը:

ՊՍԺ-ի ղեկավարությունը պաշտոնանկ կանի Թոմաս Տուխելին, եթե ակումբը ձախողվի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:  

ՊՍԺ-ն գլխավոր մարզիչի պաշտոնում քննարկում է Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը:

Ալեգրին համարվում է նաև Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն, եթե թիմից հեռանա Անտոնիո Կոնտեն: