05.08.2020 12:24

Լուկաշենկոն խոստանում է հեղափոխություն թույլ չտալ

Լուկաշենկոն խոստանում է հեղափոխություն թույլ չտալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ընտրություններից հինգ օր առաջ ուղերձ հղելով խորհրդարանին և ժողովրդին, հայտարարել է, որ հուլիսի վերջին Մինսկի մոտ ձերբակալված «Վագների ՄՌԸ գրոհայինները» Ռուսաստանից ուղարկվել են հատկապես Բելառուս՝ իրավիճակն ապակայունացնելու նպատակով։

Լուկաշենկոն «որոշ ուժերի» մեղադրել է «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու համար և պնդել, որ դա նրանց չի հաջողվի։

Բելառուսի գործող նախագահը գրեթե չի հիշատակել նախագահական մրցապայքարում իր մրցակիցներին՝ երբեմն միայն «այլընտրանքայիններին» նախատելով նրանց անփորձության և ծրագրերի փաստազուրկ լինելու  համար։

Իր ուղերձի մեծ մասը Լուկաշենկոն հատկացրել է երիտասարդությանը՝ կոչ անելով սադրանքների չտրվել և տեղի ունեցող ամեն ինչ գնահատել «ուղեղներին զոռ տալով», այլ ոչ թե ինտերնետային նկարներով կամ կարգախոսներով։ Նա քանիցս կրկնել է, որ Բելառուսը XX դարում հեղափոխությունների և ավերածությունների պաշարն սպառել է։

Փոխանցում է BBC-Ն