05.08.2020 14:43

Բեյրութում պայթյունների հասցրած վնասը գնահատվում է առնվազն 5 մլրդ դոլար

Բեյրութում պայթյունների հասցրած վնասը գնահատվում է առնվազն 5 մլրդ դոլար

Բեյրութում երեկ գիշեր որոտացած պայթյունների հետևանքով հասցված վնասը գնահատվում է 3 միլիարդից մինչև 5 միլիարդ դոլար ու նույնիսկ ավելի, հայտարարել է Լիբանանի մայրաքաղաքի նահանգապետ Մարվան Աբբուդը, փոխանցում է LBG հեռուստաալիքը։

Ըստ  նույն աղբյուրի՝ պայթյունի հետևանքով զոհվածների թիվն անցել է 100-ից։ Նահանգապետը նաև տեղեկացրել է, որ պայթյունի վայրում՝ նավահանգստում աշխատանքներ կատարելիս  զոհվել է նաև տասը փրկարար։ Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց տանիքի։

Փոխանցում է rbc-ն։