05.08.2020 14:52

CNN․ ԱՄՆ զինվորականները փաստեր չունեն Բեյրութում գրոհի մասին

CNN․ ԱՄՆ զինվորականները փաստեր չունեն Բեյրութում գրոհի մասին

Ամերիկյան զինվորականները փաստեր չունեն, թե Լիբանանի մայրաքաղաքում պայթյունները գրոհի հետևանք են, ինչն ավելի վաղ հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը։

Նման հայտարարությամբ երեքշաբթի հանդես է եկել CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պենտագոնի երեք աղբյուրների։

Թրամփը Սպիտակ տանը լրագրողների համար ճեպազրույցի ընթացքում դրական էր պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ինքը կարծում է, որ Բեյրութում գրոհ է տեղի ունեցել, այլ ոչ թե ինչ-որ աղետ։

«Նկատի ունենալով պայթյունը՝ կարծես թե այդպես է։ Ես հանդիպել եմ մեր հրաշալի գեներալներից մի քանիսի հետ։ Կարծես թե նրանք մտածում են, որ դա գրոհ է։ Դա ինչ-որ ռումբ է եղել, այո»,- ասել է ամերիկյան առաջնորդը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրները նշում են, թե «իրենք չգիտեն՝ ինչի մասին է խոսել նախագահը»։ Նրանցից մեկը նշել է, որ եթե զինվորականներն այդպիսի գրոհի վերաբերյալ փաստեր ունենային, ապա ԱՄՆ իշխանություններն անհապաղ որոշում կկայացնեին այդ տարածաշրջանում ամերիկյան ԶՈՒ-ի և սեփականության պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ, մինչդեռ նման հրաման դեռ չի տրվել։

Փոխանցում է tass.ru-ն։