05.08.2020 20:11

Արման Մուսինյան․ Տեր-Պետրոսյանի հոդվածը ոչ թե չափորոշիչների մասին է, այլ դրա շուրջ ծավալված ԲԱՆԱՎԵՃԻ

Արման Մուսինյան․ Տեր-Պետրոսյանի հոդվածը ոչ թե չափորոշիչների մասին է, այլ դրա շուրջ ծավալված ԲԱՆԱՎԵՃԻ

Արման Մուսինյանը Ֆեյսբուքում գրել է․

«Նախագահ Տեր-Պետրոսյանի` Կրթության նախարարության կողմից Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճի առիթով այսօր հրապարակված համառոտ հոդվածն արտատպած որոշ լրատվամիջոցներ, խախտելով լրագրության ու նաև բարոյականության բոլոր հնարավոր նորմերը, այն հասարակությանն են մատուցում ամբողջապես աղավաղված: Տեր-Պետրոսյանի հոդվածը ոչ թե չափորոշիչների մասին է, այլ դրա շուրջ ծավալված ԲԱՆԱՎԵՃԻ, ինչպես, որ յուրաքանչյուր տառաճանաչ մարդ կարող էր գլխի ընկնել հոդվածի վերնագրից: Բայց քանի որ տվյալ լրատվամիջոցների պատասխանատուներին դժվար է մեղադրել բանականություն չունենալու մեջ, հետևաբար խնդիրը բարոյականության ու ազնվության, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության հարթությունում է:

Հակառակն ապացուցել նրանք կարող են միայն խեղաթյուրումները վերացնելու և ընթեցողներից ու մեր հասարակությունից ներողություն խնդրելու պարագայում»: