06.08.2020 09:00

ԵԼ․ «Կոպենհագենն» ու «Շախտյորը» քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

ԵԼ․ «Կոպենհագենն» ու «Շախտյորը» քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

Քառորդ եզրափակիչում դանիական թիմի մրցակիցը կլինի ԼԱՍԿ (Ավստրիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) զույգի հաղթողը։

Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաեւ Դոնեցկի «Շախտյորը», որը Կիեւում անցկացված պատասխան խաղում ընդունեց գերմանական «Վոլֆսբուրգին»։ 3։0 հաշվով հաղթեց ուկրաինական թիմը՝ երեք գոլն էլ խփելով նախավերջին եւ ավելացված րոպեներին։

Առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր «Շախտյորը», որը քառորդ եզրափակիչում կմրցի «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Բազել» (Շվեյցարիա) դիմակայության հաղթողի հետ։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ

«Կոպենհագեն» (Դանիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)՝ 3։0 (առաջին խաղ՝ 0։1)(տեսանյութ)

Յոնաս Վինդ, 4, 52, 11մ, Ռասմուս Ֆալկ, 62

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 3։0 (առաջին խաղ՝ 2։1)

Ժունիոր Մորաես, 89, 90+3, Մանոր Սոլոմոն, 90+1

Հեռացումներ՝ Դավիդ Խոչոլավա («Շախտյոր»), 67 – Ջոն Էնթոնի Բրուքս («Վոլֆսբուրգ»), 70, երկրորդ դեղին քարտ