06.08.2020 11:10

ՀՀ ԱՆ. 233 նոր դեպք, 706 առողջացած, 2 մահ

ՀՀ ԱՆ. 233 նոր դեպք, 706 առողջացած, 2 մահ

Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն առողջացել են, 772-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 171600 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ–ից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։