06.08.2020 12:11

Սվետլանա Տիխանովսկայան արդար ընտրություններ է խոստանում

Սվետլանա Տիխանովսկայան արդար ընտրություններ է խոստանում

Տնային տնտեսուհի Սվետլանա Տիխանովսկայան Բելառուսում նախագահի թեկնածու դարձավ այն բանից հետո, երբ նրա ամուսնուն՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն ձերբակալեցին ոստիկանների վրա հարձակվելու մեղադրանքով։

Տիխանովսկայայի շտաբի հետ են միավորվել Ալեքսանդր Լուկաշենկոյի ևս երկու ակնառու մրցակիցներ՝ Բելգազպրոմբանկի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն և Բարձր տեխնոլոգիաների պարկի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոն, որոնց գրանցումը մերժել է ԿԸՀ-ն։ Բաբարիկոն այժմ քննչական մեկուսարանում է՝ կաշառք ստանալու և հարկերը թաքցնելու մեղադրանքով, իսկ Ցեպկալոն զավակների հետ միասին հեռացել է երկրից։

Տիխանովսկայան հանդես է գալիս քաղբանտարկյալներին, այդ թվում՝ զանգվածային հանրահավաքների ժամանակ ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով, նա քննադատում է ուժային կառույցներին՝ խաղաղ ակցիաները ցրելիս դրսևորած դաժանության համար։

Բելառուսը վերափոխելու սեփական ծրագիր Տիխանովսկայան չունի, ինչպես ինքն է հայտարարում։ Սակայն ընդդիմության միացյալ թիմը խոստանում է անցկացնել նախագահի կրկնական, ազնիվ ընտրություններ՝ բոլոր այլընտրանքային թեկնածուների մասնակցությամբ։

«Գուցե՝ ոչ մի երկու օրից, այլ սեպտեմբերին, հոկտեմբերին կամ նոյեմբերին, բայց մարդիկ գիտակցում են, որ այլևս այս նախագահին չեն ուզում»,- ասում է Տիխանովսկայան։

Ընդդիմությունը բելոռուսներին կոչ է անում չբոյկոտել ընտրությունները և հայտարարում է, որ քվեարկությունը կպաշտպանի կեղծիքներից հատուկ IT հարթակի օգնությամբ՝ ընտրությունների արդյունքների այլընտրանքային պատկերը պարզելու համար։

Փոխանցում է euronews-ը։