06.08.2020 12:19

Լուկաշենկոն պատմել է իր որդու ընդդիմադիր հայացքների մասին

Լուկաշենկոն պատմել է իր որդու ընդդիմադիր հայացքների մասին

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երրորդ որդին՝ Նիկոլայը, ընդդիմադիր հայացքներ ունի, պատմել է լրագրող Դմիտրի Գորդոնը, որն ավելի վաղ հարցազրույց է արել հանրապետության ղեկավարի հետ, հաղորդել է «Украина 24» հեռուստատեսությունը։

«Նա առհասարակ ընդդիմադիր է տրամադրված իշխանության հանդեպ»,- հայտարարել է ուկրաինացի լրագրողը՝ փոխանցելով Լուկաշենկոյի խոսքը։

Գորդոնի պատմելով՝ Լուկաշենկոն չէր ուզենա իր որդուն ապագայում տեսնել նախագահի պաշտոնում։ Գորդոնը նաև ընդգծել է, որ 16-ամյա Նիկոլայն արդեն ձևավորված աշխարհայացք ունի, նա հոր հետ տարբեր երկրներ է այցելել ու շփվել է բազմաթիվ պաշտոնյաների հետ։

Լրագրողը նաև պարզաբանել է, որ Լուկաշենկոն իր հետ հարցազրույցին համաձայնել է որդու պնդմամբ։ Նախագահը պատմել է, որ Նիկոլայը դիտում է Գորդոնի բոլոր հաղորդումները և հորը խնդրել է, որ ընդունի հարցազրույցի հրավերը։

Փոխանցում է rbc-ն։