06.08.2020 13:31

Բելառուսի ընտրություններում երկու օրում վաղաժամկետ քվեարկել է ընտրողների 12,75 %-ը

Բելառուսի ընտրություններում երկու օրում վաղաժամկետ քվեարկել է ընտրողների 12,75 %-ը

Բելառուսի ընտրություններում երկու օրում վաղաժամկետ քվեարկել է ընտրողների 12,75 %-ը

Բելառուսի նախագահական ընտրություններում երկու օրվա ընթացքում վաղաժամկետ քվեարկությանն ընտրողների մասնակցությունը կազմել է 12,75 %։ Այսպիսի տվյալներ է հրապարակել հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ամենամեծ մասնակցությունը գրանցվել է Գոմելի մարզում, որտեղ քվեարկել է ընտրողների 16,44 %-ը, ամենափոքր մասնակցությունը՝ Գրոդնենսկայա մարզում՝ 10,01 %։ Մայրաքաղաք Մինսկում քվեարկել է ընտրողների 11,73 %-ը։

Վաղաժամկետ քվեարկությունը Բելառուսում սկսվել է օգոստոսի 4-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 8-ը ներառյալ։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ Բելառուսում ընտրողների ընդհանուր թիվը 6,8 մլն է։ Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, «Ճիշտն ասա» ՀԿ-ի համանախագահ Անդրեյ Դմիտրիևը, նախկին պատգամավոր Աննա Կանոպացկայան, տնային տնտեսուհի Սվետլանա Տիխանովսկայան և «Բելառուսական սոցիալ-դեմոկրատական Գրամադա» կուսակցության նախագահ Սերգեյ Չերեչենը։

Փոխանցում է tass.ru-ն։