06.08.2020 13:37

Լուկաշենկոն հրավիրում է Ռուսաստանի և Ուկրաինայի գլխավոր դատախազներին

Լուկաշենկոն հրավիրում է Ռուսաստանի և Ուկրաինայի գլխավոր դատախազներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի գլխավոր դատախազներին հրավիրել՝ երկրում ձերբակալված ռուսաստանցիների գործով պարզաբանումների նպատակով։ Այդ մասին տեղեկացրել է БелТА գործակալությունը։

Լուկաշենկոն նաև հինգշաբթի կայացած խորհրդակցության ընթացքում հորդորել է հանրապետության իշխանություններին չվախեցնել Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիների գործի հետևանքներով և չքաղաքականացնել խնդիրը։

«Մենք այդ խնդիրը կլուծենք։ Ոչ մի քաղաքականացում չպետք է լինի։ Մեզ ներկայացումներ պետք չեն՝ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական։ Եվ ոչ էլ պետք է մեզ վախեցնել դրա հետևանքներով։ Մենք բոլոր հետևանքներն էլ գիտենք։ Պետք չէ մեզ վախեցնել ամերիկացիներով, նատօականներով։ Ամերիկացիներն ու նատօականները չեն այստեղ 33 հոգու ուղարկել՝ եթե բանը դրան հասնի»,- նախագահի խոսքն է մեջբերել БелТА գործակալությունը։

Փոխանցում է tass.ru-ն։