06.08.2020 13:57

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է. «Ազատություն»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է. «Ազատություն»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է, «Ազատությանը» հայտնել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ըստ «Ազատության», խոսնակը միայն հավելել է, որ Նազարյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործում ներգրավված է որպես կասկածյալ, այլ մանրամասներ խոստանում են հաղորդել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանը 2001–2003 թվականներին Երեւանի քաղաքապետն էր։