07.08.2020 09:30

ՀԴԲ-ն խուզարկություններ է կատարել Կոլոմոյսկու հետ կապ ունեցող ընկերություններում

ՀԴԲ-ն խուզարկություններ է կատարել Կոլոմոյսկու հետ կապ ունեցող ընկերություններում

ՀԴԲ-ն խուզարկություններ է անցկացրել Քլիվլենդում և Մայամիում Optima Management Group ընկերությունում` կասկածով, որ ընկերության ղեկավարությունը մասնակից է ԱՄՆ-ում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով փող տեղափոխելու միջազգային սխեմային։

Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, այդ կազմակերպությունը կապ ունի ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկու հետ։

Հրապարակվել են լուսանկարներ, որոնցում ՀԴԲ գործակալներն ընկերության գրասենյակներից դուրս են բերում փաստաթղթերով լի տուփեր։

Դելավերում անցյալ տարի հարուցված քաղաքացիական հայցադիմումի համաձայն՝ Optima-ն այն միջազգային սխեմայի մասն էր կազմում, որով Կոլոմոյսկին միլիարդավոր դոլարներ էր հանում ուկրաինական բանկից՝ ԱՄՆ-ում անշարժ գույք, այդ թվում՝ երկնաքերներ, գործարաններ ու գրասենյակներ գնելու նպատակով։ Դատարանը Քլիվլենդում հետաքննում է այդ սխեմայում Կոլոմոյսկու հավանական դերակատարությունը։

 Ընկերությունը վերահսկվում է Ֆլորիդայի երեք բնակիչների կողմից, որոնց դատարանը դիտարկում է որպես ԱՄՆ-ում Կոլոմոյսկու բիզնեսի ներկայացուցիչների։

Փոխանցում է newsru.com-ը։