07.08.2020 10:03

ԱՄՆ-ն ձգտում է Վենեսուելայում իշխանությունից հեռացնել Նիկոլաս Մադուրոյին

ԱՄՆ-ն ձգտում է Վենեսուելայում իշխանությունից հեռացնել Նիկոլաս Մադուրոյին

ԱՄՆ իշխանությունները զգալի ջանքեր են գործադրում, որպեսզի մինչև այս տարեվերջ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Բոլիվարիական Հանրապետությունում զրկվի քաղաքական ազդեցությունից։

Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Էլիոթ Աբրամսը ԱՄՆ կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում ելույթի ժամանակ։

«Անկասկած, մենք հույս ունենք, որ նա այս տարին չի անցկացնի (պետության ղեկավարի պաշտոնում)։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք այդ ուղղությամբ, - ասել է Աբրամսը։- Ի՞նչ պետք է տեղի ունենա դրա համար։ Վենեսուելայի բնակիչները պետք է բողոքեն այդ ընտրությունների դեմ (խոսքը Ազգային ժողովի ընտրությունների մասին է, որոնք պետք է տեղի ունենան դեկտեմբերին)»։

Բացի այդ, միջազգային հանրությունը «պետք է մերժի այդ ընտրությունները՝ որպես կատարյալ խարդախություն»։ «Անհրաժեշտ են պատժամիջոցներ, անձնական պատժամիջոցներ։ ․․․Ինչ վերաբերում է հարաբերություններին, հատկապես՝ Իրանի և Վենեսուելայի միջև, ապա մենք պետք է խանգարենք դրանց զարգացմանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցը։

«Առայժմ վենեսուելացի զինվորականները մնում են ռեժիմի կողմնակիցները, և դա ցավալի է»,- շարունակել է Աբրամսը, ապա ծաղրել է Վենեսուելայի բանակի մարտունակությունը՝ նշելով, որ այնտեղ «ավելի շատ գեներալ կա, քան ամբողջ ՆԱՏՕ-ում»։

Փոխանցում է newsru. Com-ը։